«Ինչո՞ւ են ՔՊ-ի տարբեր անդամներ իրենց մանդատները վայր դնում․․․» ուշագրավ մանրամասներ

Հայկ Թորոյանը, անդրադառնալով ինքաբացարկի քննարկվող թեմային, գրում է հետևյալը․ «Հարգելի քաղաքացիներ, քանի որ բազմաթիվ են ձեր այն հարցերը, թե ի՞նչու են ՔՊ-ի տարբեր անդամներ իրենց մանդատները վայր դնում, ապա փորձեմ որոշակիորեն պատասխանել։

Ասեմ, որ ընթացակարգը այդպիսին է, երբ նախընտրական փուլում տարբեր մարդիկ ընդգրկվում են կուսակցության պատգամավորական ցուցակի առաջատար համարներում։

Ու երբ իրենց կուսակցությունը բավարար ձայների մեծամասնությամբ հաղթի, ապա նրանք ոչ թե գնան որպես օրենսդիր՝ այսինքն ԱԺ պատգամավոր, այլ փոխարենը նրանք լինելով մեծամասնություն և ձևավորելով կառավարություն, ապա նրանցից առաջնային համարներում ընդգրկված անդամները հրաժարվեն մանդատներից և գնան որպես գործադիր։

Այսինքն մեկը նախարար կգնա, մյուսը օրինակ կգնա դեսպան, իսկ այդպես մեխանիկորեն ԱԺ-ում տվյալ անձանց կփոխարինի ցուցակում ընդգրկված հաջորդ համարը։ Հուսով եմ, որ կարողացա պարզ բացատրել, այնպես որ ամեն բան նորմալ է, առողջ եղեք ու ՀԴՄ-ները չմոռանաք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: