Տաղանդաշատ ու ինքնատիպ արտիստուհի Հակինթ Բաղդասարյանն արդեն հիսուն տարեկան է և քսանչորսամյա տղայի մայր է։ Նա անցել է բազմաբեղուն ու հետաքրքիր մասնագիտական ուղի։
Դեռ ուսանողության տարիներին Հակինթը բեմադրել է մի հետաքրքիր ներկայացում՝ որպես դիպլոմային աշխատանք՝ «Անձրև վաճառողը» վերնագրով, որն այնքան է սիրվել, որ մեկ տարի շարունակ բեմադրվել է, ինչ առիթով էլ Հակինթը խաղացել է թատրոնում։
Բայց հետագայում Հակինթն ամուսնացել է՝ տեղափոխվելով Մոսկվա, իսկ Մոսկվայից վերադառնալուց հետո դերասանուհին ներգրավվել է հեռուստատեսային ոլորտ՝ ժամանակ չունենալով զբաղվել թատրոնով։
Հակինթը նաև դասավանդել է Մանկավարժական համալսարանում։ Նա ունի նաև հաղորդավարական փորձառությունը։ Հակինթի որդին՝ Տիգրանը, վաղ տարիքում պարբերաբար հանդես է եկել տարբեր հոլովակներում, սակայն առավել հասուն տարիքում ընտրել է բժշկի մասնագիտությունը։
Մայրը կարծում է, որ իր տղան շատ շնորհալի երիտասարդ է, սակայն չի միջամտել նրա մասնագիտական ընտրության հարցում։