Իննա Խոջամիրյանը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Պատկերում Իննան գայթակղիչ հագուստով է և գրավիչ տեսք ունի։
Դերասանուհու զգեստը սև է և էլեգանտ։ Հատկապես առանձնանում է ոտքի հատվածում զգեստի ոչ վուլգար, սակայն բավականին համարձակ բացվածքը։ Կերպարը համալրվել է պայուսակով և զգեստի գույնի բարձրակրունկ կոշիկներով։
Ամենայն հավանականությամբ, սոցցանցը մի քանի քանի լուսանկար է ջնջել, ուստի դերասանուհին, այսպես ասած, բողոքել է։
«Ինստագրամ ջան, նկարիս հետ ինչ խնդիր ունես՝ ջնջում ես։ ԱՅՈ, ՊԱՏԻ ՄՈՏ»,-մակագրությունում նշել է նա։
Նշենք, որ Իննան բավականին ակտիվ է սոցցանցում՝ ի ուրախություն երկրպագուների։ Նրա հրապարակած լուսանկարները հետաքրքիր են, խոսուն, ինչպես նաև որոշակիորեն հայտնում են առօրյայի և արկածների մասին։
Օրինակ՝ մի առ ժամանակ առաջ նա վառ դիմահարդարմամբ լուսանկար է տեղադրել։ Դրանում կերպարը համալրել են աքսեսուարները՝ ականջօղերը և վզնոցները։
«Բարի գիշեր»,-գրել է նա մակագրությունում։ Հետևորդները շտապել են հաճոյախոսություններով ողողել գեղեցկուհու տեղադրած պատկերը։