Անահիտ Սիմոնյանը սոցիալական իր տիրույթում մեծ ակտիվություն ունի։ Դիզայների համար սոցիալական հարթակը աշխատանքային գործունեությանը նպաստող մի վայր է, որն ակտիվորեն օգտագործում է։
Անահիտը վերջին տարիներին ողջ ներուժը ներդրել բիզնես աշխատանքներին․ նա հագուստի արտադրությամբ և ռեստորանային բիզնեսով է զբաղված։
Ինսթագրամյան տիրույթում նա ակտիվորեն հրապարակումներ է կատարում և հետևորդներին ներկայացնում իր օրվա կարևոր իրադարձությունները, ինչպես նաև կադրեր, դրվագներ ժամանցից, հանգստից և այլն։ Քիչ չեն որդու հետ համատեղ հրապարակումները։
Նա Արմանի հետ շատ է ժամանակ անցկացնում և վայելում որդու հետ անցկացված ամեն մի վայրկյանը։ Այս անգամ Անահիտը հերթական հրապարակմամբ է հանդես եկել և հայտնել, որ կոտրել են իր կարի արտադրամասի դուռը։ Հոլովակում դիզայները կես կատակ, կես լուրջ նշել է, որ նշան են բռնել և կոտրել դուռը։
Դիզայների հանրայնացված հոլովակում կարելի է տեսնել՝ ինչպես է դռան ապակին մանր կտորների վերածվել։ Մանրամասները՝ կցված տեսանյութում։