Սոնա Ռուբենյանը և իր ամուսինը՝ Էմիլը, որպես ամուսնական զույգ տարբերվում են իրենց մտերմիկ, ջերմ և ընկերական հարաբերություններով։
Սոնան երբեմն ամուսնու մասնակցությամբ հրապարակումեր է կատարում։ Դրանք հիմնականում զվարճալի բնույթ են ունենում։ Այս անգամ երգչուհին դժգոհել է, որ մարտի մեկին բոլորը ծաղիկներ ունեին, գեղեցիկ, գունավոր կակաչներ, որոնցով էլ զարդարվել էր բոլորի ինսթագրամյան պատմություններ բաժինը։
Հոլովակում երգչուհին ամուսնուն պատվիրում է հաջորդ օրը սիրուն գույնի կակաչներ նվիրել։ Ամուսինը ասում է, որ չի նվիրել, որպեզի Սոնան տարբերվի բոլորից։ ԻսԿ Սոնան պատասխանում է, որ ինքը չի ուզում տարբերվել, ինքն էլ է ցանկանում ծաղիկներ ունենալ։
Եվ ահա հաջորդ օրը երգչուհու ամուսինը, ինչպես կինն էր ասել՝ սիրուն գույնի կակաչներ է նվիրում։ Սոնան հրապարակել է կակաչների լուսանկարը և նշել, որ դրանք իր սիրուն գույնի կակաչներն են։
Սոնա Ռուբենյանի հրապարակումը և մի քանի այլ լուսանկարներ դիտեք վարը կցված տեսանոյւթում։