Անդրեն իր օգտահաշվում մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ հանդես է եկել լեգենդար Հարութ Փամբուկչյանի հետ։ Երգիչները զուգերգով են ներկայացել միջոցառումներից մեկի ժամանակ։
Անդրեն մեծ հպարտության զգացում է ունեցել, երբ Փամբուկչյանի հետ կանգնած է եղել նույն բեմի վրա։ Միջոցառման ներկաները վայելել են նրանց կատարումը և պարել երգի ներքո։
Երգիչները կատարել են հայտնի և բավականին սիրված «Ով սիրուն, սիրուն» երգը։ Նման ձևաչափով գեղեցիկ և հրաշալի կատարում է ստացվել։ Անդրեն տեսանյութին կից գրել է․ «Ինձ համար մեծ պատիվ է երգել մեկ բեմում լեգենդար Հարութ Փամբուկչյանի հետ»։
Ավելի վաղ Անդրեի կատարած հրապարակումները նվիրված են եղել Արցախին և Արցախի դառը ճակատագրին։ Երգիչն իր հրապարակումներում նպատակ ունի բարձրացնելու արցախահայության ոգին և ցույց տալու, որ նրանք մենակ չեն և ունեն սատարում։
Նա նաև Ստեփանակերտում անցկացրեց հուշ-երեկո՝ նվիրված հերոսների հիշատակին, որը տեղի էր ունեցել Վերածննդի հրապարակում։ Տեսանյութը՝ կից։