«Ինձ կարող եք տեսնել շատ հասարակ հագուստով, հոգնած աչքերով, անփույթ հավաքած վարսերով և ինձ շատ վիրավորում է, երբ հաճախ գրում են․․․»․ Լիլիթ Մուրադյան

Լիլիթ Մուրադյանը որդու հետ լուսանկարներ է հանրայնացրել և կցված գրառման մեջ հերթական անգամ հավատացրել հետևորդներին, որ ինքը իրենցից մեկն է, ով հաճախ հոգնում է և հյուծվում։

Լիլիթը նշում է, որ համացանցում գրեթե միշտ խաբում են և թաքցնում իրականությունը։ Հաղորդավարուհին մասնավորապե գրել է․ «Միշտ փորձում եմ գրառումներում անկեղծ լինել ձեզ հետ, որ վստահ լինեք՝ ինքս էլ ձեզանից մեկն եմ։ Չմտածեք, որ գեղեցիկ հագուստի և շպարի ետևում անհոգ կյանք է։

Ինձ կտեսնեք դրսում երեխաների հետ շատ հասարակ հագուստով, հոգնած աչքերով, անփույթ հավաքած վարսերով… Բայց ինձ շատ վիրավորում է, երբ հաճախ գրում են, իբրև շատ եմ բողոքում երեխաներիցս և կենցաղից, սա անհեթեթ է…Չեմ կարծում, որ ձեզ հաճելի կլինի տեսնել շինծու հոլովակներ և նկարներ, որտեղ կամ ուտում եմ, կամ շպարվում, կամ էլ ընտրում, թե այսօր ինչ կրեմ տանից դուրս գալուց։

Համացանցն այսօր խաբում է բոլորիս։ Հոգնած կանայք, մայրեր մտնում են ինստագրամ և տեսնում լիքը իրենց տարիքի այլ կանանց, գեղեցիկ, խնամված , նրանք շտապում են մեկ միջոցառումից մյուսին։ Եվ մտածում եք․ «Ա՜խ, երանի՜ այսքան հեշտ լիներ»:

Դա այդպես չէ, մարդիկ թաքցնում են ներսի դատարկությունը, տխրությունը՝ ստեղծելով վիրտուալ երջանկություն։ Իսկ ես, դա ես եմ, երբեք չեմ թաքնվում դիմակների ետևում, մայր եմ, կին, գործընկեր…ես շատ ուժեղ եմ, բայց չեմ ամաչում ձեզ ասել, որ հոգնում եմ, հյուծվում…»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!