«Ինձ է գրել Նազենի Հովհաննիսյանի քեռին՝ բոլորիս հայտնի ու սիրելի Աշոտ Բլեյանը՝ պահանջելով, որ․․․»

Նարեկ Սարգսյանը վերջերս մի հրապարակում էր արել Ն. Հովհաննիսյանի մասին, որը մեծ քննադատության արժանացավ, իսկ քիչ գրել է հետևյալը․ «Ինձ է գրել Նազենի Հովհաննիսյանի քեռին՝ բոլորիս հայտնի ու սիրելի Աշոտ Բլեյանը՝ պահանջելով, որ ես ջնջեմ Նազենի Հովհաննիսյանի մասին իմ գրառումը և իրեն հայտնեմ իմ հասցեն:

Շատերը գիտեն պարոն Բլեյանի հանդեպ իմ հարգանքի մասին: Բլեյանի դպրոցի կոնցեպտը շատ մոտ է իմ համոզմունքներին, իսկ Բլեյանին ես համարում եմ հազվագյուտ տաղանդի տեր մարդ, Հայաստանում կրթության մեջ անգնահատելի ներդրում ունեցող գործիչ: Մոտավորապես մեկ-երկու տարի առաջ ես զանգել էի պարոն Բլեյանին (ինքը հավանաբար չի հիշի) և խնդրել, որ դասավանդեմ իրենց դպրոցում:

Նախնական պայմանավորվել էինք, հետո ինչ-ինչ պատճառներով չգնացի: Կարծեմ պարոն Բլեյանը ծանոթ է նաև հորս՝ Մասիս Սարգսյանի հետ (կարծեմ դեռ 90-ականներից, երբ հայրս Երևանի քաղաքապետ Վահագն Խաչատրյանի խորհրդականն էր): Այս ամենը մանրամասն գրում եմ, որպեսզի ասածիս շարունակությունը պարզ լինի բոլորին:

Ես տարակուսում եմ, որ պարոն Բլեյանը, որի հավատամքը մարդու հիմնարար իրավունքներն են, կարող է իրեն թույլ տալ քուչի բազառի մակարդակի գրառում: Կուզեի հարցնել պարոն Բլեյանին, — Դուք ո՞վ եք, որ ինձնից ինչ-որ բան պահանջեք: Դուք դшտավոր եք, ես մեղшդրյա՞լ: Թե՞ դուք տերն եք, ես էլ ձեր ճորտը: Պիտի հիշեցնե՞լ ձեզ, որ ինչպես դուք եք ազատ որոշում ինչ անել և ինչ չանել, նույն ձևով էլ ես եմ որnշում՝ ինչ գրեմ, ոնց գրեմ:

Իմ իրավունքները ձերինից շատ չեն, բայց նաև ձերինից քիչ չեն: Ձեր էդ պահանջը ես համարում եմ ձեր մակարդակին ոչ հարիր, քուչի բազառի մակարդակի տեքստ: Դուք ոչինչ չեք կարող պահանջել, դուք կարող եք միայն խնդրել:

Եթե դուք խնդրեիք ջնջել Նազենի Հովհաննիսյանի մասին իմ գրառումը, ես, միևնույն է, չէի ջնջի, բայց հանուն էն հարգանքի, որ ունեմ ձեր նկատմամբ, կհիմնավորեի, թե ինչու չեմ ջնջում և ներողություն կխնդրեի, եթե գրածս ձեզ վշտացրել է: Իսկ հիմա նույնիսկ չեմ էլ բացատրի: Ինքնուրույն հասկացեք ազատ խոսքի կարևորությունը և հետևություններ արեք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: