Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը պահապնում է իր ակտիվությունը և հետևորդներին մշտապես ներկայացնում իր կյանքի ուշագրավ մանրամասները։
Լիլիթն այս անգամ հետևորդներին ծանոթացրել է իր հարզատ քույրիկի՝ Լինայի հետ։ Նա քրոջ հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել և մի փոքր պատմել նրա ու նրանց միջև եղած հարաբերությունների մասին։
Հաղորդավարուհին մանսավորապես գրել է․ «Մեր տարիքային տարբերությունը տասներեք տարի է։ Ես հպարտ կարող եմ ասել, որ մամայություն եմ արել տեղը տեղին․ օրորել, ման տալ, քնացնել «Արմենչիկի երգերի տակ»։
Իր և Անդրեայի տարբերությունն էլ է տասներեք տարի, բայց Լինան նախընտրում է բավարարվել պաչիկով։ Մենք շատ տարբեր ենք՝ թե՛ արտաքնապես, թե՛ բնավորությամբ։ Փոքր ժամանակ ինձ ասում էր․ «Գնա՛ իմ տնից, ե՞րբ ես գնալու», հետո ընկնում էի հետևից, փակում էր իր սենյակի դուռը և զանգում մամային բողոքում էր։
Այսօր մենք մեծացել ենք, բայց մեր վեճերը շարունակում են մնալ ակտուալ, սակայն միասին անցկացրած ժամերն ամեն ինչ արժեն»։