Քաղաքագետ Լևոն Շիրինյանը համացանցային իր հարթակում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Հայաստանի քաղաքականության մեջ երկար տարիներ ընդունված կարգերի ու բարքերի մասին։
Գրառման մեջ մեջբերել է Շառլ Ազնավուրին։ Ինչպես հայտնի է շատերին մեծ հայ՝ Ազնավուրը մի հայտրարությամբ էր հանդես եկել, որտեղ ասել էր, որ Հայաստանը կառավարում են մաֆիոզները։
Ահա այս մասին է գրել Շիրինյանը։ Նա մասնավորապես գրել է․ «Առաջին անգամ, երբ լսեցի Շառլ Ազնավուրից Հայաստանում մաֆիայի կործանարար հզորության մասին ու նրա առաջարկը. մաֆիա՞ եք ուզում՝ գնացեք այլ երկրում մաֆիա արեք, մի պահ տարտամել էի:
Այս երկրո՞ւմ՝ շրջապատված ոխերիմ թշնամիներով ու շխթայված ոխերիմ բարեկամների կողմից։ Աշխարհում ամենադաժան ցեղասպանությունն ապրած ժողովրդի գլխի՞ն։
Դրա համար էլ ինձ անմնացորդ նվիրեցի փրկարար հեղափոխության պաշտպանության սրբազան գործին: Հիմա, ինչպես շատ -շատերդ, այլևս զարմանալու ռեսուրս չունեմ: Համազգային ողբերգություն է»։