Երեկվանից որպես թեժ քննարկման թեմա լայն շրջանառության էր դրվել «222lava» անունով տիկտոկերի տեսանյութը, տեսանյութին Արփի Գաբրիելյանի անոնով գործող տիկտոկյան օգտատիրոջ մեկնաբանությունը։
Մեկնաբանությունում վիրավորանք էր հնչեցվում տեսանյութի հեղինակի հասցեին, ով նկարահանում ու ծաղրում է Երևանի Հյուսիսային պողոտայում քայլող չափազանց նիհար արտաքինով մի աղջկա։
Մեկնաբանությունից հետո տիկտորեկն ուղիղ եթերով Ա․ Գաբրիելյանին հորդորում է շփվել հայտնի աստղերի հետ, հեռու մնալ իր նման խուժան տղաներից, իսկ Միհրան Ծառուկյանին խնդրում է կարգի հրավիրել կնոջը՝ ասելով, թե նրա պատվին այլևս ոչինչ չի ասում Արփիին։
Այժմ հանգստի մեջ գտնվող Արփին իր սթորիներում հրապարակել է իր անունով գործող տիկտոկյան էջը՝ հայտնելով, որ կեղծ է տվյալ էջը, իսկ ինքն այդ հարթակում չկա։ Նա հորդորել է բողոքարկել, որ էջը փակվի։
Դրանից հետո «222lava» տիկտոկերը ներողության տեսանյութով է հանդես եկել՝ ասելով, որ ինքը չի իմացել էջի կեղծ լինելու մասին։ Տեսանյութը՝ ստորև։