Ինկասատորի մեքենայից գումար է թափվել․ ահա թե ինչպես են մարդիկ արձագանքում

Ամերիակյում արտառոց ու միևնույն ժամանակ զվարճանքի պատճառ դարձած դեպք է գրանցվել։ Համացանցում շրջանառվում է մի ուշագրավ և ուրախ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ ուրախ բղավում ամերիկյան փողոցներում և զվարճանում։

Բանն այն է, որ փողոցով անցնող ինկասացիայի մեքենաներից մեկից մեծ քանակությամբ գումար՝ ամերիկյան դոլարներ են թափվել՝ տարածվելով փողոցով մեկ։ Փողոցով անցնող մեքենաների վարորդները կանգնեցրել են իրենց մեքենաները և սկսել հավաքել թափված գումարները։

Ոմանք նկարահանել են իրենց ուրախության դրվագները և տեղադրել համացանցում։ Տեսանյութում երևում է, որ գումարը հավաքող քաղաքացիներից ոմանք պարզապես հաճույք են ստանում գումարը հավաքելուց, ապա նորից շաղ են տալիս հավաքած գումարը։

Հետո գումարը հավաքող երիտասարդները նստում են իերնց մեքենան ու հեռանում այդ վայրից՝ անդրադառնալով իրենց զգացողություններին ու ապրումներին։ Ամերիկացիների էմոցիաների դրսևորումները, ուրախության բացականչությունները կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!