Ինեկոբանկը թեթևացրել է իր հաճախորդների ամսական վճարումների բեռի

Համավարակի տարածումը փոխեց մեր բոլորի կյանքի բնականոն հունը: Տուժեցին երկրագնդի գրեթե բոլոր երկրների տնտեսությունները, էկոնոմիկան: Իրականացվում են տարբեր են հակաճգնաժամային քաղաքականություններ ՝համավարակից հետո եկրի էկոնոմիկան ու մարդկանց կենսակերպը մեծ ցնցումների չենթարկելու համար:

Հայաստանում ևս շատերը զրկվեցին աշխատանքից, որոշներն արդեն վերադարձել են աշխատանքի: Այդ ենթատեքստում փոքր չէր նաև  Հայաստանի առևտրային բանկերի կողմից վարվող քաղաքականության դերը: Վարկառուներին տրամադրվել էր վարկային արձակուրդ, այսինքն բանկը հաճախորդների համար հետաձգել է վարկի մարումը:

Սակայն հունիսի մեկից ՝ վարկային արձակուրդի ժամկետի սպառվելուց հետո,  վարկառուները դարձյալ պետք է մտածեն վարկային պարտավորությունները կատարելու մասին : Վարկային արձակուրդից հետո  ևս վարկառուներին դժվար կացության մեջ չդնելու համար բանկերը վերանայում են ամսական մարումների գրաֆիկներն ու կարգը:

Ամսական վճարումների բեռը թեթևացնելու նպատակով Ամերիաբանկն , օրինակ, ձևավորել է  մարումների նոր գրաֆիկ , ըստ որի վարկի մարման ժամանակացույցին ավելացվել է ևս 12 ամիս, սա հնարավորություն կտա իջեցնել ամսական մարումների չափը :Վարկային արձակուրդի ընթացքում չվճարված տոկոսագումարների վրա հետագայում լրացուցիչ տոկոսներ չեն հաշվեգրվի։ Այլ բանկեր ևս կառաջնորդվեն այս սկզբունքով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!