Արսեն Սաֆարյանը համացանցային հարթակում մեծ ակտիվություն չի ապահովում և չնայած ժամանակի այդ պահանջին՝ միևնույնն է երգիչը շարունակում է մնալ լավագույններից մեկը և սիրված շատերի կողմկից։
Երգիչն ընտանեկան թեմատիկայում հրապարակումներ գրեթե չի կատարում, սակայն այս անգամ նա բացառություն է արել և հանրայնացրել է կնոջ հետ համատեղ լուսանկար։
Հրապարակումը երգիչը կատարել է կնոջ ծննդյան օրվա կապակցությամբ։ Լուսանկարին Արսենը կցել է ջերմ շնորհավորանք և առիթը բաց չի թողել սեր խոստովանել սիրելիին։
Նա գրել է․ «Շնորհավոր ծնունդդ, իմ 21 տարվա կին, 20 տարվա երեխաներիս մայր և հավերժ սեր։ Թող մեր համատեղ տարիները բազմապատկվեն, երեխաներն էլ, գոնե, կրկնապատկվեն»։
Երգչի հետևորդները մինչ կմիանային անզուգական շնորհավորանքին, հիացել ու զարմացել են Սաֆարյանի կնոջ՝ Սաթենի գեղեցկությամբ և նշել, որ նա հրաշալի ու անչափ երիտասարդ տեսք ունի, այնուհետև շնորհավորել են և ջերմ մաղթանքներ հղել սիրելի երգչի կնոջը։