Իմ փոքրիկ տատիկ․․․ միայն տեսնեք ինչպես է փոքրիկ Զաբելը գովազդել Սիրուշոյի բրենդը

Սիրուշոն շարունակում է իր գեր ակտիվ աշխատանքային օրերը և մեծ զբաղվածության հետ մեկտեղ երգչուհին չի մոռանում ակտիվ պահել նաև սոցիալական իր հարթակը։

Սոցտիրույթում Սիրուշոն նաև ակտիվորեն շփվում  է իր հետևորդների հետ և երբեմն էլ պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին։

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր, թե որտեղ է գտնվում այդ պահին Սիրուշոյի ամենափոքրիկ երեխան՝ Զաբելը, երգչուհի մայրիկը հանրայնացրել էր ամուսնու և դստեր համատեղ լուսանկարը և նշել, որ Զաբելը հայրիկի մոտ է։

Գաղտնիք չէ, որ երգչուհին ունի իր բրենդը և Պռեգոմեշ զարդերը որպես գովազդ գրեթե ամեն օր հայտնվում են Սիրուշոյի օգտահաշվում։ Այս անգամ Պռեգոմեշը գովազդել է Զաբելը։ Վզնոցը հրաշալի էր դիտվում փոքրիկի վրա։ Իսկ լուսանկարին Սիրուշոն գրել էր՝ Իմ փոքրիկ տատիկ։

Երգչուհու ընտանեկան և աշխատանքային մի շարք հրապարակումներ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: