«Իմ սիրտն ու հոգին երբեք չեն հասկանա և չեն ընդունի քո բացակայությունը․․․»․ Սոնան Հայկոյի մասնակցությամբ հուզիչ գրառում է կատարել և դրվագներ հրապարակել

Այսօր Հայկոյի մահվան 40-րդ տարելիցն է։ Քառասուն օրերն ակնթարթորեն անցան։ Վաղամեռիկ երգչի ընկերները վաղ առավոտից հանրայնացնում են նրա մասնակցությամբ լուսանկարներ, տեսանյութեր, նրա երգերն ու հոլովակները և կից հանդես գալիս հուզիչ գրառումներով։

Երգչի մահը ցնցեց բոլորին և հարազատները չեն կարողանում պատկերացնել իրենց օրերն ու կյանքը առանց սիրելի ընկերոջ և առանց իրենց հարազատի։

Հայկոյի մահը սգում է նաև ողջ բնակչությունը և քաղաքի յուրաքանչյուր անկյունից հաճախ լսվում է նրա երգերը։ Երգչուհի Սոնան այսօր սիրելի ընկերոջ մահվան տարելիցն ընդգծել է նրա վերաբերյալ մի քանի դրվագների հրապարակմամբ։

Սոնան հուզիչ գրառում է կատարել ընկերոջ մասին և նշել, որ նրա մահն ասես երկրաշարժ լինի։ «Դու այս աշխարհում հետք ես թողել։

Քո նմանն իրոք չի եղել և չի լինի։ Դու մարդ-լեգենդ ես։ Իմ սիտն ու հոգին երբեք չի հասկանա և չի ընդունի քո բացակայությունը»,- գրել է երգչուհին։

Понравилась статья? Поделиться с друзьями: