Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, ով վերջին տարիներին էկրաններին չի երևում, օրերս վաղեմի լուսանարով է կիսվել և թարմացրել հիշողությունները։
Թարմացված այդ լուսանկարում Ալինան դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ է, որտեղ նրանք ջերմորեն փարված են։ Լուսանկարին կից Ալինա Մարտիրոսյանը գրել էր՝ Իմ սիրուն քավորկին։
Այս հրապարակումը շատերին է զարմացրել, թերևս շատերը չգիտեին, որ Հրանտ Թոխատյանի քավորությամբ են ամուսնացել Ալինա Մարտիրոսյանը և Կարեն Արայանը։
Կարեն Արայանն այժմ կուսակցության նախագահ է և հայրենասիրական գրառումներով է հաճախ հանդես գալիս և հայտնում իր խոր մտահոգությունները հայրենիքի ճակատագրի մասին և նշում, որ ինքը գիտի հայրենիքի փրկության ճանապարհը։
Կարեն Արայանը տաղանդավոր նկարիչ է և հրաշալի ստեղծագործություններ ունի։ Իսկ Ալինան յութուբյան իր ալիքում բուսաբուժության վերաբերյալ հաղորդում է վարում, որի հեղինակը հենց ինքն է։
Մի առիթով նա նշել էր, որ բուսաբուժությունը կատարում է իր տատիկից հիշատակ մնացած տետրով։