Լիլիթ Մուրադյանը սիրով կիսվում է զգացողություններով և մտքերով, որոնք հետաքրքիր են նրա հետևորդներին։
Հաղորդավարուհին կիսվել է իր և դստեր համատեղ լուսանկարով և կից գրառում կատարել, որն ինչ-որ չափով ուսուցողական է։ Լիլիթ Մուրադյանը գրել է․ «Անդրեա, իմ սիրուն, բարի, խելացի և կամեցող աղջիկ։
Աշխարհը լինում է անարդար կանանց նկատմամբ, միշտ չէ, բայց կլինեն օրեր, երբ քեզ մենակ, անօգնական կզգաս, երբ քեզ չեն ների խելացի և գեղեցիկ լինելը, երբ կփորձեն փակել դռների հետևում և կհամոզեն, որ մեծ աշխարհում քո տեղը տանն է, կլինեն օրեր, երբ չես հասկանա, թե ի՞նչ ես ուզում և ո՞րն է կյանքում քառաքելությունդ։
Անդրեա, միշտ կլինեմ կողքիդ, ինձ համար կարևոր է, որ ինձ վստահես և պատմես ներսումդ ինչ կա։ Իմ աղջիկ կինը աշխարհի ամենաուժեղ էակն է ու ամենակարող։
Ամենաշատը, ինչ կարող եմ անել քեզ համար՝ սիրելն է, քեզ միշտ, ցանկացած պարագայում և կայացրած ցանկացած որոշման դեպքում շատ սիրելու եմ»։