Աննա Անուչարյանը համացանցային հարթակում ակտիվ լինելով՝ պարբերաբար հետևորդներին է ներկայացնում իր և դստեր կյանքում տեղ գտած կարևոր իրադարձություններից դրվագներ։
Հիշեցնենք, որ այս օրերին Մալենան գտնվում է հիվանդանոցում և այժմ հետվիրահատական փուլում է և կազդուրման ճանապարհին։ Մալենայի մայրը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանը, այս անգամ ինսթագրամյան պատմություններ հատվածում հանրայնացրել է շան լուսանկար, որին վնասվածքներ են հասցրել հենց մարդիկ։
Աննան չի կարողացել անտարբեր անցենել։ Դերասանուհին հայտնի է կենդանիների նկատմամբ իր մեծ սիրով։ Նա պահում է մի գեղեցիկ շնիկ, որի մասնակցությամբ շատ դրվագներ է հանրայնացրել։
Վնասվածքներով շան տեսարանը Աննային չափազանց բարկացրել է։ Այդ լուսանկարին կից Աննան նշել է, որ իրեն ճանաչող բոլոր մարդիկ գիտեն, որ իր մեջ չարություն չկա, բայց լուսանկարին նայելով՝ ցանկանում է, որ այդ ամենի հեղինակն ամենադաժան պատիժը կրի։
Դերասանուհու գրառումն ամբողջությամբ կարող եք գտնել լուսանկարի վրա։