Սիրված երգչուհի Մաշ Իսրայելյանն արդեն երեք ամիս է, ինչ մայրիկ է։ Երգչուհին անսահման երջանիկ է իր նոր կարգավիճակում։
Նա ինսթագրամում մշտապես ակտիվ է եղել, իսկ այժմ է՛լ ավելի է բարձրացրել ակտիվությունը։ Երգչուհու հրապարկումների բովանդակությունն այս երեք ամիսների ընթացքում փոխվել է։ Դրանք հիմնականում փոքրիկի մասնակցությամբ են։
Փոքրիկ աղջնակին երիտասարդ մայրիկն ու հայրիկը շնորհել են Աննա անունը։ Փոքրիկ Աննան ընտանիք մեծ երջանկություն է բերել։ Այս անգամ երգչուհին հերթկան անգամ դստեր մասնակցությամբ հրապարակումն է կատարել և հայտնել, որ իր փոքրիկ հրաշքն արդեն երեք ամսական է։
Լուսանկարներին Մաշը կցել է՝ Իմ սեր։ Փոքրիկ գեղեցկուհին կարծես թե մայրիկին է նման՝ միայն թե նա կապույտ աչքերով է օժտված։ Դերասան Գարիկ Սաֆարյանի և երգչուհի Մաշ Իսրայելյանի փոքրիկին անամպ երկինք ու առողջ մանկություն ենք մաղթում։
Իսկ մանրամասներն ու երգչուհու գեղեցիկ հրապարակումներն առաջարկոււմ ենք դիտել վարը բերված տեսանյութում։