Դիանա Գրիգորյանը սոցհարթակում վերջերս ակտիվություն է ցուցաբերում։ Նա հաճախակի է սկսել հանրայնացնել լուսանկարներ։
Սցենարիստը ինսթագրամյան էջում «պատմություններ» բաժնում հարց ու պատասխաններ է իրականացնում և պատասխանում է հետևորդների հարցերին և այդկերպ սերտ կապ պահպանում իրեն հետևող և իրենով հետաքրքրվող օգտատերերի հետ։
Օգտատերերի կողմից գրված հարցերը տարաբնույթ են։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ հետևորդները ավելի շատ հետաքրքրվել են նրա աղջկանով՝ Ալլայով։ Ալլան հանրության շրջանում հայտնի դարձավ մայրիկի նկարահանած սերիալներից։ Ալլան և եղբայրը նկարահանվել են մի քանի սերիալներում։
Օգտատերերից մեկը հարց ու պատասխան ձևաչափում Դիանայից խնդրել է դստեր հետ հաճախակի հանրայնացրել լուսանկարներ։
Դիանան ի պատասխան օգտատիրոջ խնդրանքին՝ «պատմություններ» բաժնում հանրայնացրել է դստեր լուսանկարը և մակագրել․ «Իմ սերը չի սիրում նկարվել»։ Ալլան գեղեցիկ օրիորդ է դարձել և նկատելի է, որ երջանիկ մայրիկն անչափ հպարտ է նրանով։