Հայաստանյան քաղաքական իրադրությունով հետաքրքրված են բոլորը և պատմական հագուցալուծմանը սպասում են բոլորը։
Այս մաին Նանե Իսրայելյանը գրում է․ ««Տավուշի անկլավներով գյուղ գնալ» նշանակում է հիշել մորս սարքած սուրճը, որն ամեն անգամ դնում էր, երբ գյուղին էինք մոտենում, և «այդտեղ տեսնել ադրբեջանական դրոշ» նշանակում է զգալ, որ դու քո ծնողի արժանի զավակը չէիր. «դա զգալով դեռ ապրել» նշանակում է հնարավորություն ունենալ փոխել այդ իրավիճակը…
Իսկ Արցախը… Իմ պապերը այնտեղից են Տավուշ եկել, ու այնտեղ սպшնել են դավաճան հայերին, նոր են եկել, որովհետև մի քանի դար պահել են մեր հողը։
Հա’, ես հպարտ եմ իմ գեներով։ Արմատներով Արցախից եմ, ծնունդով` Տավուշից. ցավոք սրտի իմ ժամանակից 2 ամիս խլվել է. ասուլիսից ասուլիս իմ կյանքում 2 անգամ ճանապարհ է փոխվել, ինչը ստիպել է վստահ լինել՝ այս երկրում իրավիճակ պիտի փոխվի։
Բայց վստահ եղեք` այդ իրավիճակը մեզ այս վիճակին հասցնելու 50 տոկոս պատասխանատվություն կիսող այսօրվա ընդդիմությունը չէ, որ փոխելու է, ոչ էլ այսօր տեսանելի որևէ ուժ»։