Արա Սաֆարյանը մեր անհամացած հերոսներից է, ով արցախյան վերջին պшտերազմի օրերին ժամկետային զինծառայող էր Արցախում։ Նա ծնվել էր 2001 թվականին և գալիք մայիսի տասին պետք է բոլորեր պայծառ երիտասարդի քսան տարին։
Արան դպրոցում միշտ էլ փայլել է իր մտքի սրությամբ ու ճկունությամբ, հաճախել է շախմատի դասընթացների, ունեցել հաջողություններ։ Զինծառայության ընթացքում Արան ևս հաջողություններ է ունեցել։ Իսկզբանե ծառայել է Շուշիում։ Անցել է հակաoդային պաշտպանության, ապա փոխադրվել Փափրավենդ, հետո իր իսկ պահանջով տեղափոխվել է Հադրութ՝ լիարժեք զինծառայություն իրականացնելու համար։
Պшտերազմի մեկնարկի հենց սկզբից Արան ներգրավվել է մարտական գործողությունների մեջ, մաթեմատիկական փայլուն գիտելիքների շնորհիվ հաջողությամբ իրականացրել է հակաoդային պաշտպանության գործընթացը։
Արան տանեցիների հետ վերջին հեռախոսազրույցը նոյեմբերի վեցին է ունեցել, որից հետո ընկել է հերոսի մահով։ Նա հերոսաբար պատերազմել է շուրջ քառասունմեկ օր՝ հաստատապես մեկ նպատակ ունենալով՝ իր պահած դիրքը թուրք չպետք է մտնի։