Մարտին Մկրտչյան և Հռիփսիմե Հակոբյան աստղային զույգը երկու որդի ունի։
Նրանց երկրորդ որդին ամիսներ առաջ է լույս աշխարհ եկել, իսկ առաջնեկին հանրությունը արդեն բազմիցս հնարավորություն է ունեցել հանդիպել թե՛ Մարտինի, թե՛ Հռիփսիմեի համացանցային հրապարակումներում, անգամ մի քանի անգամ մայրիկի և հյարիկի հետ տղան բեմ է բարձրացել։ Լեոն կարծես հավանել է երգարվեստը։
Նրա կատարումներով տեսանյութերին արտիստների երկրպագուները ծանոթ են։ Այս անգամ Մարտինը մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ որդին՝ Լեոն, հայրիկի հետ մեքենայի մեջ «մասնագիտական բանավեճ»-ի է բռնվել։
Նա հայրիկին հանդիմանում է՝ ասելով, որ սխալ է երգում։ Լեոն մանրակրկիտ և շատ արտիստիկ բացատրում է երգիչ հայրիկին, թե ինչպես պետք է ճիշտ երգել։
Տպավորություն է ստեղծվում, որ փոքրիկը տիրապետում է մասնագիտական որոշակի գիտելիքների։ Հայրը չի կարողանում ծիծաղը և հիացմունքը թաքցնել։
Մարտին Մկրտչյանը տեսանյութին կից գրել է․ «Իմ նոր երգի երաժշտական պրոդյուսեր՝ Լեո Մարտինի …»։ Զվարճալի և հետաքրքրական տեսանյութը դիտեք ստորև։