Իմ Նանեն պիտի միայն օրհնվի այս կյանքում․․․ Նանե Արզումանյանի հուզիչ հրապարակումը

Սիրված լրագրող Նանե Արզումանյանը հաճախ է ուշագրավ հրապարակումներով հանդես գալիս։ Նա ներկայացնում է ինչպես արդի թեմաներ, այնպես էլ ցույց է տալիս իր աշխատանքային գործընթացը, իսկ երբեմն էլ՝ հանգստից ու ժամանցից որոշ դրվագներ։

Այս անգամ Նանեն անչափ գեղեցիկ մի պատմություն է ներկայացրրել։ Արմավիրի մարզում մի հրաշք աղջնակ է լույս աշխարհ եկել, ում շորհել են Նանեի անունով։

Նանե Արզումանյանը երեկ ծանոթացել է փոքրիկի հետ։ Այս մասին նա հրապարակում է կատարել և նշել, որ մեծ պատասխանատվություն է դա իր համար։

Նանեն մասնավորապես գրել է․ «Արմավիրի մարզի Այգեվան գյուղում ինձ համար անչափ հարազատ ընտանիքում փոքրիկ է ծնվել, ում իմ անունով են կոչել, ինչն անչափ մեծ պատասխանատվություն է։ Այնքան հաճելի է, երբ ծավալածդ գործունեությամբ ծանոթանում ես մարդկանց հետ և դառնում նրանց մտերիմը։

Իմ Նանեն պիտի միայն օրհնվի այս կյանքում»։ Շնորհավորում ենք ընտանիքին և փոքրիկին խաղաղ ու առողջ մանկություն մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!