«Իմ հայ թագուհի»․ ինչպե՞ս է Քիմ Քարդաշյանը շնորհավորել քույրիկի ծննդյան տարեդարձը

Բազմահազարանոց Քիմ Քարդաշյանը շարունակում է իր հրապարակումներում հիշատակել հայերին, հայկականն ու Հայաստանը։ Քիմի համար հայերին ու հայկականը հիշատակելու հերթական առիթը քրոջ՝ Քորթնիի ծննդյան տարեդարձն է։

Քիմը քույրիկին շնորհավորել է ավատդական դարձած ընտանեկան տարբեր տարիների լուսանկարներ հրապարակելով։ Նա հաճախ է այդպես վարվում՝ հարազատների ծննդյան տարեդարձերը շնորհավորելու համար։

Քիմը նաև բարեմաղթանքներ է հղել քրոջը, իր խոսքում կարևորել է նրա մարդկային որակներն ու ամուր բնավորությունը։ Քիմը քրոջը բնորոշել է Հայկական Թագուհի անունով։ Քիմի տեղադրած լուսանկարներից մեկն էլ արված է հենց Հայաստանում՝ նրանց այցելության ժամանակ։

Նշենք նաև, որ Քորթին անձնական բնույթի նորություն ունի․ նա վերջերս հրապարակումներ է անում, որոնցում երևում են, որ նա սկսել է հանդիպել երաժիշտ Թրևիս Բարքերի հետ։

Քիմի հրապարակած ինքնատիպ շնորհավորական գրառման ներքո հազարավոր մեկնաբանություններ են տեղ գտել․ օգտատերերը շնորհավորել են Քորթնիին՝ նրան տարատեսակ բարի ու դրական մաղթանքներ հղելով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!