«Իմ կյանքում միակը, ով ինձնից արագ էր լվանում խմած սուրճի բաժակը, հինգ րոպեում սարքում ճաշը․․․»․ Նազենին Էմմիի և նրա ընտանիքի մասին

Այսօր Էմմիի որդու՝ Դանիելի ծննդյան օրն է։ Այս առիթով Նազենի Հովհաննիսյանը գրառում է կատարել, որտեղ պատմել է, թե ինչպես են անցել իր օրերը ԱՄՆ-ում Էմմի տանը մնալիս։

Նազենին պատմել է, թե ինչպիսի տնային տնտեսուհի և ինչպիսի մայր է Էմմին։ Նա մասնավորապես գրել է․ «Իմ ամենասիրուն հիշողություններից՝ ԱՄՆ- ում եղած ժամանակ, Էմմիիս տան առավոտներն էին, երբ Դանին ու Մարտինը գալիս ու արթնացնում էին՝ ինձ կառուսելի տեղ դնելով ու իրենց կչկչոցով լցնում էին սենյակը, տունը, կյանքս:


Էմուլս, երազանքների մամա։ Իմ կյանքում միակը, ով ինձնից արագ էր լվանում խմած սուրճի բաժակը, հինգ րոպեում սարքում ճաշն ու տունն էնքան արագ կարգի բերում, որ ես չէի հասցնում տեսնել դա: Էմուլիս անքուն գիշերներները, երբ երեխաները հիվանդանում էին ու առավոտները միևնույն է ժպիտով, խաղաղ ու պայծառ անցնում էր գործի:

Դանիելն ու Մարտինը երբեք «հա ու չէ» չեն անում, միայն «ԱՅՈ և ՈՉ», կարելի է, շնորհակալություն, խնդրեմ, բարի գիշեր.. մի խոսքով, նրանց մեղրածոր ու մաքուր հայերենից մարդու սիրտ է փառավորվում:

Հայի որակն ու խորությունն է նրանց գենում: ԴԱՆԻ, ծնունդդ շնորհավոր, ի՜մ տղա։ Արիստոկրատ, խելացի ու հավասարակշիռ մեր Արքայազն՝ Դոդոյի աչքերով ու բարի սրտով:

Էմուլ ջան, քո տանն ապրած ամեն օրվա համար շնորհակալ եմ, որ նման որդիներ ես մեծացնում, որ նման Ընտանիք ես կերտել, որ էդքան մեծ սիրտ ունես. Դոդոյի ու Նադյայի արժանի դուստր: Դանիկս ձեր սերն ունի … Ու անսահման սիրտ։ Ծնունդը շնորհավոր մեր տղուկի»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!