«Իմ կյանքի երկրորդ լույս, ինձ նոր կյանք և նոր իմաստնություն տվող Լյուսի․․․»․ Սաթենիկ Հազարյանը դստեր լուսանկարներն է հրապարակել և շնորհավորել նրան ծննդյան առիթով

Սաթենիկ Հազարյանը, ով ակտիվ է վիրտուալ տիույթում, այս անգամ հանրայնացրել է դստեր հետ համատեղ լուսանկարներ։ Սաթենիկը հրապարակումը կատարել է աղջկա ծննդյան առիթով, որին հուզիչ գրառում է կցել։

Նա ջերմորեն շնորհավորել է Լյուսիին և անկեղծ մաղթանքներ հղել, որտեղ ակնհայտ է մայրական գորովը։ Սաթենիկ Հազարյանը մասնավորապես գրել է․ «Իմ կյանքի 2-րդ լույս, ինձ նոր կյանք, իմաստնություն տվող Լյուսի, շնորհավո՜ր լինի ծնունդդ:

Երջանիկ եմ քո ծնունդով և որ քեզ պես լուսե Լյուսի ունեմ:

Թո´ղ քո ուղին հարթ լինի, Աստծո հրեշտակները միշտ այդ ճանապարհին ուղեկից լինեն քեզ, կյանքի փոքր խոչընդոտներում և քարքարոտ հատվածներում ես և եղբայրդ կբռնենք ձեռքդ ամուր և կլինենք կողքիդ:

Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ»։ Մայրիկի շնորհավորանքին միացել են դերասանուհու, հաղորդավարուհու հազարավոր երկրպագուները և ջերմ մաղթանքներ հղել փոքրիկին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!