Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ով արդեն մի քանի տարի է ինչ էկրաններին չէ, ակտիվություն է պահպանում համացանցային հարթակներում։
Շուշանաննան այս տարիներին իրեն նվիրել է ընտանիքին։ Նա զբաղվում է իր երեխաների դաստիարակությամբ և խնամքով։ Իսկ աշխատանքով նա դեռ կհասցնի զբաղվել։ Ամեն դեպքում դերասանուհին այդպես է կարծում։
Ընտանիքը բնակություն է հաստատել Ամերիկաում։ Ամիսներ առաջ լույս աշխարհ եկավ դերասանուհու երկրորդ երեխան։ Նա կրկին որդի է ունեցել, ում շնորհել է Ադամ անունը։ Շուշաննան երկու որդիների երջանիկ մայրիկ է։ Այս ամիսների ընթացքում դերասնուհին բազմաթիվ հրապարակումներ է կատարել, սակայն Ադամի դեմքը ցույց չէր տալիս։
Եվ ահա օրերս նա հարապարակում է կատարել և ցույց տվել փոքրիկին։ Հետևորդներն անմիջապես նկատել են երկու եղբայրների նմանությունը։ Հրապարակված լուսանկարին կից Շուշաննա Թովմասյանը գրել է․ «Իմ կյանքի երկրորդ անգին ձեռքբերում»։
Դերասանուհու հրապարակումը և մի քանի այլ կադրեր առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։