Իմ կյանքի ամենածանր նկարահանումը․ ներկաներից ոչ մեկը չի կարողացել զսպել լացը․ անասելի հուզիչ տեսանյութ

Հրաչ Մուրադյանի հեղինակությամբ ընթացող «Բաց սրտով» հաղորդման շրջանակներում ներկայացվել է արցախյան վերջին մարտերին կյանքը հայրենի պաշտպանությանը նվիրաբերած զինվորներից մեկին։ Հաղորդմանը մասնակցել է զինվորի մայրը, տատը և այլ հարազատներ։

Հաղորդման շրջանակներում հնչեցվել է «Մամ» հանրահայտ ու անասելի հուզիչ երգը։ Երգը կատարել է Սարգիս Ավետիսյանը։ Նա խոստովանել է, որ նման ծանր նկարահանում իր կյանքում դեռևս չի եղել։

Սարգիսը մեծ հուզմունքով է կատարել երգը՝ իր կատարումով հուզելով նաև բոլոր ներկաներին։ Երգի կատարմանը զուգընթաց հետևի էկրանին երևացել են մանկության կադրեր զինվորի կյանքից։ Զինվորի մայրն ամբողջ երգի ընթացքում լաց է եղել։ Իր լացը զսպել չի կարողացել նաև հաղորդման հաղորդավարը։

Հրաչ Մուրադյանը, որ հայտնի է եթերային ամենածանր պահերին նույնիսկ դրսևորած հավասարկշիռ ու կայուն վարքագծով, պարզապես փլվել է երգի կատարման վերջին հատվածում։ Սարգիս Ավետիսյանի կատարման անասելի հուզիչ տեսանյութը կարող եք դիտել ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!