Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանն օրերս երկրորդ անգամ մայրացավ։ Մերին երկրորդ անգամ է զգում մայրության բերկրանքը և այժմ վայելում է իր երջանիկ ընտանեկան խաղաղ կյանքը։
Դերասանուհին որդի է ունեցել։ Նա նաև դուստր ունի՝ Էլիզան։ Դերասանուհին արդեն տևական շրջան է, ինչ էկրաններին չէ։ Մերի Մակարյանը խստորեն զբաղված է ընտանեկան կյանքով և երեխաների խնամքով ու դաստիարակությամբ։ Մերին այն դերասանուհիներից է, ով հազվադեպ է հանրայնացնում ամուսնու լուսանարները։
Դերասանուհու մասին անգամ խոսում էին, որ նա ամուսնալուծվել է, սակայն այդ քննարկումներին ասես ի պատասխան՝ Մերին հայտարարեց երկրորդ երեխայի հղիության վերաբերյալ լուրը։ Այս օրերին բացառություն է կատարել և հրապարակել ամուսնու լուսանկարը։
Հրապարակումը դերասանուհին կատարել է ամուսնու տարեդարձի առիթով և այդ կերպ ջերմորեն շնորհավորել նրան։
«Շնորհավոր ծնունդդ, իմ կես»,- գրել էր Մերի Մակրյանը։ Ստորև առաջարկում ենք դիտել ինչպես շնորհավորական հրապարակումը, այնպես էլ ընտաեկան մի քանի այլ լուսանկարներ։