Ինչպես հայտնի է, հաղորդավար և լրագրող Նանե Արզումանյանը պատերազմում կորցրել էր եղբորը։ Լրագրողն այժմ եղբոր կարոտը նրա որդիներից է առնում։
Այսօր Նանեն գրառում է կատարել և շնորհավորել եղբորորդու ծննդյան օրը։ Նանեն նրան խոստացել է, որ իր ժպիտի համար ամեն բան կանի։ Նշել է, որ տղան անսահման ուժեղ է և կկարողանա ու պետք է միշտ ամուր մնա ոտքերի վրա։
Արզումանյանը մասնավորապես գրել է․ «Իմաստիս տարեդարձն է…Անցյալ տարի հայրը զանգահարեց ու ասաց՝ տղայիս ուրախացրեք…Իմ ձագուկ, իմ լույս, առաջին տարեդարձդ է, որ Հայրդ ֆիզիկապես կողքիդ չէ, բայց հետդ է միշտ…
Իմ անբաժան ընկեր, իմ փոքր ու մեծ, գիտեմ, թե որքան դժվար է ծնվել ու մեծանալ Ջաբրայելում ու միանգամից կորցնել ամեն ինչ, բայց դու անսահման ուժեղ ես, հրա՛շքս, կարող ես ու պիտի միշտ մնաս ամուր ոտքերիդ վրա…
Իմ կանաչաչյա գանձ, դժվարանում եմ խոսել, բայց հնարավորինը կանեմ, որ միշտ ժպտաս»։