Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանի դուստրն արդեն հինգ ամսական է։ Ժամանակն իսկապես թռչում է՝ ասես բոլորովին վերջերս էր, որ երգչուհին մայրացել էր, բայց արդեն փոքրիկը հինգ ամսական է։
Երգչուհին երեխայի դեմքը դեռ չի հրապարակել․ նա չի ցանկանում երեխային հանրային դարձնել, սակայն մի քանի հրապարկումներ փոքրիկ հրեշտակի մասնակցությամ նա հասցրել է կատարել, քանզի նա ապրում ու շնչում է Մարիով և այդ երջակությամբ ցանկանում է կիսվել ու ցույց տալ։
Փոքրիկ Մարիի հինգ ամսականի առիթով ընտանիքը հավաքույթ է կազմակերպել և մի լավ ուրախացել։ Նրանք նույնիսկ մոմերով տորթ էին պատարստել, իսկ տորթը պատրաստել է Սոնայի քույրիկը՝ Մերին։
Օրվա մանրամասները երգչուհին ցույց է տվել հոլովակով, որին կից գրել է՝ Իմ հինգ ամսական լույս։
Երգչուհու դստեր հինգ ամսականի օրվա առիթով հանրայնացված հոլովակը և ընտանեկան մի քանի այլ լուսանկարներ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։