«Իմ զինվոր․․․ Աբելս»․ Անի Քոչարյանն այցելել է զինվոր որդուն․ ահա թե ինչ լուսանկար է հրապարակել դերասանուհին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք դերասանուհի Անի Քոչարյանի որդին զինվոր է դարձել։ Նա ծառայության էր անցել շաբաթներ առաջ։

Դերասանուհին այդ մասին հայտնել էր համացանցային իր հարթակում և տեղեկացրել հանրությանը, որ զինվորի մայր է, ապա մայրական օրհնանքով և առ Աստված աղոթքով բարի ծառայություն մաղթել որդուն։

 

Մայրական ջերմ և անկեղծ խոսքերին միացել էին ինչպես հարազատներ, բարեկամներ և ընկերներ, այնպես էլ բոլորովին անծանոթ մարդիկ և, իհարկե, դերասանուհու երկրպագուները։ Այս անգամ Անի Քոչարյանը նոր հրապարակում է կատարել, որտեղ իր զինվոր որդու հետ է։

Նա այցելել է զորամաս, հանդիպել որդուն և փորձել կարոտն առնել։ Լուսանկարին կից դերասանուհին գրել է․ «Իմ զինվոր․․․ Աբելս»։ Անիի հետևորդներն անմիջապես արձագանքել են  և իրենց ուրախությունը հայտնել մոր և որդու հանդիպման համար։

Նրանք բարի ծառայություն են մաղթել Աբելին, ջերմ խոսքեր հղել և շուտափույթ վերադարձ կամեցել։

Понравилась статья? Поделиться с друзьями: