Սոֆի Դևոյան կրտսերը մշտապես աչքի է ընկնում համացանցային իր ակտիվությամբ։ Նա մեկ անգամ չէ, որ հայտնել է՝ պասիվ է, երբ գտնվում է Մոսկվայում։
Իսկ Մոսկվայում պարուհին հաճախ է լինում։ Նա այնտեղ մեկնում է ուսման նպատակով։ Սոֆի Դևոյանը սովորում է այնտեղ։
Նա հերթական անգամ մեկնել էր ուսումնառության և սոցտիրույթում համեմատաբար պասիվացել։ Եվ ահա ի ուրախություն նրա հետևորդների, երկրպագուների՝ Սոֆին սոցտիրույթում կրկին ակտիվ է։ Նա լուսանկարի հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ ներկայացել է սիրելի մայրիկի և տատիկի հետ։ Լուսանկարին կից Սոֆին հուզիչ գրառում է կատարել։
Նա մասնավորապես գրել է․ «Իմ կյանքի ամենակարևոր կանայք, իմ երկու ուժը»։ Այս կերպ երիտասարդ պարուհին իր զգացմունքներն ու սերն է արտահայտել ընտանիքի կարևոր անձանց նկատմամբ։
Մեկնաբանությունների տիրույթը լի է եղել հաճոյախոսություններով , ջերմ ու բարի խոսքերով։ Սոֆի Դևոյանի հրապարակումը և նրա մի շարք այլ լուսանկարներ դիտեք վարը։