Իմ գրառումները ինքնանպատակ չեն․ Մնացեք իմ թիկունքում օգնեք քանդենք այս կծիկը․ Հայկուհի Խաչատրյան

Հայկուհի Խաչատրյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

Այն մասին , որ որոշ թուլամորթներ իրենց գիտունիկի տեղ դրած քննադատում են , որ վիշտդ թողած պայքար ես մղղում , (ի դեպ ռազմիկն էլ էր կարծում , որ դարդ ու ցավի տակ կլռեմ , բայց ես ոչ միայն չեմ լռի , այլ դարդ ու ցավը իրեն կտամ , որ իմ երեխային խլել է ինձանից ։ Այդ ստորը , որ արդարանում է , թե ես ի՞նչ կապ ունեմ , բա չհարցեմ այ ապուշ հորեղբորդ աղջիկն է՞ի ,որ ծննդաբերության ժամանակ եկել ցցվել էիր գլխիս վերևում , բա ուրիշների գլխին ինչի չէ՞իր կանգնում , կապիտալի գերի , դու բոլորին դժբախտացրել ես հանուն կապիտալի և ես բոլորի փոխարեն քեզ կզրկեմ կապիտալից ) գրառումներ անում , Հայ Մայրեր հասարակական շարժում սկսում ։


Նրանք ցանկանում են կոտրել իմ պայքարող ոգին ։
Իմ գրառումները ինքնանպատակ չեն ։ Հատուկ դժվար ու ծանր հասկացողների համար եմ շեշտու՛մ ։

Ամեն վարկյան մեր հասարակության մարդասեր ու մտահոգ զանգվածը հարցում է անում ՝ երեխայից , իմ առողջական վիճակի մասին և քանի որ առողջականս և ժամանակս չի հերիքում անհատական պատասխանել 1000 ավոր հարցումներին , այդ պատճառով գրառումներում տեղեկացնում եմ նրանց և հավելում , որ շատ եմ սիրում նրանց ։ Նրանք ավելի շատ են ինձ օգնում ու աջակցում , քան …
Ես ասել եմ ու կրկնում եմ իմ ուժը Ձեր շնորհիվ է գումարվում և առաջնորդում պայքարի ։ Երբ դադարեք ինձ աջակցել ես կհանգչեմ ու այս թրաֆիկինգի երևույթը կմնա մթության մեջ և քաղցկեղի նման կտարածվի …
Մնացեք իմ թիկունքում օգնեք քանդենք այս կծիկը …
Սա մեծ սպառնալիք է մեր ազգի անցյալի , ներկայի և ապագայի համար .

Понравилась статья? Поделиться с друзьями: