«Իմ գանձ եղբայր»․ ցավալի դեպք հայտնի դերասանուհի Լուսինե Արշակյանի ընտանիքում

Հայտնի ու սիրված դերասանուհի Լուսինե Արշակյանն իր հարթակում կիսվել է ընտանեկան մի ցավալի տեղեկությամբ, որը վերաբերում է արտիստուհու եղբորը՝ Գարիկին։ Լուսինեն կիսվել է մի տեղեկությամբ, որը հայտնում է Գարիկի անժամանակ մահվան մասին։

Նյութի մեջ գրված է մասնավորապես հետևյալը․ «Երկարատև հիվանդությունից, 55 տարեկան հասակում մահացել է մեր մարտական ընկեր, գնդի ազատամարտիկ Արշակ Արշակյանի եղբայր Գարիկ Սերյոժայի Արշակյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 16-ին ժամը 18:00-ից, Գրիգոր Հասրաթյան 25/3 հասցեում գտնվող «Զոլեր» սգո սրահում, հուղարկավորությունը մարտի 17-ին ժամը 13:00-ին։

Գնդի ողջ անձնակազմի անունից ցավակցում ենք մեր զինակից ընկեր Արշակին և նրա բոլոր հարազատներին, մաղթում ենք համբերություն և առողջություն Գարիկի ընտանիքին և բոլոր հարազատներին։ Երկնային թագավորություն քեզ և աստված հոգիտ լուսավորի, Գարիկ ջան»։

Այս տեղեկությունը Լուսինեն իր հարթակում հետևյալ մեկնաբանությամբ է տեղադրել․ «Իմ գանձ եղբայր Գարիկ ջան։ Ննջիր խաղաղությամբ, Աստված լուսավորի քո բարի հոգին»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!