Արամ Ասատրյանի ընտանիքը հայտնի և սիրված է շատերի կողմից։ Ասատրյաններ ընտանիքի հայտնիությունը սկսվեց Արամ Ասատրյանից։
Երգում են նաև նրա որդիները, թոռնիկները, նույնիսկ դուստրը, սակայն վերջինս մեծ բեմերից չի երգում։ Նա երգում է սեփական հաճույքի համար։ Արամ Ասատրյանի որդին՝ Տիգրան Ասատրյանը, մեծ ակտիվություն ունի սոցիալական իր հարթակներում։
Նա հանրայնացնում է ընտանեկան կադրեր հանգստից, ժամանցից և այլն։ Այս անգամ երգիչը բավականին հուզիչ գրառում է կատարել․
նա չի կարողացել անտարբեր անցնել մայրության օրվա տոնական օրվա առիթով և հանրայնացրել է մայրիկի և հայրիկի համատեղ լուսանկարը, որին կից գրել է՝ Իմ աշխարհ, կարոտում եմ։ Տիգրան Ասատրյանը հաճախ է ծնողների լուսանկարները հանրայնացնում և նրանց կից հանդես գալս հուզիչ գրառումներով։
Ասատրյաններ ընտանիքում տեղի ունեցած ցանկացած միջոցառում՝ ուրախ, թե տխուր, անպայմանորեն ուղեկցվում է հայրիկի և մայրիկի մասին կենացներով, նրանց մասին ջերմ պատմություններով։ Այս կերպ Ասատրյան ընտանիքի հայրն ու մայրն ասես մշտապես ներկա են ընտանիքում։