Երեկ տեղեկացրել էինք, որ կյանքից անժամանակ հեռացել է հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանը։ Սոֆի Դևոյան կրտսերը՝ բժշկի թոռնուհին, ինսթագրամյան օգտահաշվի «պատմություններ» բաժնում տեղադրել է պապիկի հետ համատեղ լուսանկարներ։ Այդտեղ ինֆորմացիան հասանելիությունը պահպանում է միայն 24 ժամ։
Լուսանկարներն արխիվային են։ Լուսանկարներից երկուսում Սոֆին մանուկ հասակում է, իսկ մյուսն արդեն հասուն տարիքում։ Յուրաքանչյուր լուսանկարին թոռնուհին գրառումներ է կցել և վիշտը, ափսոսանքը հայտնել կորստի վերաբերյալ։
«Իմ անսահման բարի պապիկ։ Աստված հոգիդ լուսավորի։ Միշտ զգալու ենք քո կարիքը»,- խորը կսկիծով գրել է թոռնուհին։ Պատմել է, որ պապիկը ներկա է եղել բոլոր միջոցառումներին և երջանիկ էր զգում նեկաների կողքին և հպարտ։ Պարուհին գրել է, որ մտքով չէր անցնի այս ավարտը։
Հորդորել է բոլորին՝ քանի հնարավորություն ունեն ասեն հարազատներին, որ սիրում և երջանիկ են նրանց հետ։ «Գրկեք, պահը բաց մի թողեք»,- գրել է Սոֆին՝ նշելով՝ վաղն ուղղակի ուշ կլինի։
Հիշեցնենք՝ երեկ Գեորգի Կիմիչը կյանքից հեռացավ կորոնավիրուսի բարդությունների հետևանքով։