«Իմ անմեղ Էակ…»․ ծնվել է Քրիստինա Եղոյանի առաջնեկը․ մանրամասներ

Քրիստինա Եղոյանը սպասում էր առաջնեկին: Այս ինն ամիսների ընթացքում այդ առիթով նա մի շարք հրապարակումներ է կատարել։

 

Նա նաև կազմակերպել էր սեռի պարզման միջոցառում և հայտնել , որ դուստր է ունենալու։ Քրիստինան այդ առիթով ուրախ էր և երջանիկ։ Դա նկատելի էր իր հանրայնացրած կադրերից։

Իսկ վերջերս էլ երգչուհին գրառումներ կատարում և հայտնում, որ չի կարողանում համբերել, ամեն վայրկյան սպասում էր բալիկի լույս աշխարհ գալուն։ Նշում էր, որ անչափ մեծ է ցանկությունը գրկել նրան և զգալ փոքրիկ հրաշքի բույրը։

Եվ ահա, Քրիստինան հրապարակում է կատարել, որտեղ ներկայացրել է լուսանկար՝ առաջնեկին գրկած։ Նա դուստր է ունեցել։ Լուսանկարին կից Քրիստինան գրել է․ «Իմ անմեղ Էակ…»: Երեխան ծնվել է Ամերիկայում։ Քրիստինային շտապել են շնորհավորել հարազատները, ընկերները և երկրպագուները։

Ընտանիքին մաղթել են անհոգ և երջանիկ օրեր, իսկ փոքրիկին՝ առողջություն և խաղաղ մանկություն։ Թող երեխաներ շատ ծնվեն և ընտանիքները երջանիկ լինեն։ Մենք նույնպես միանում ենք երգչուհուն ուղղված բոլոր շնորհավորանքներին և մաղթանքներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!