Ընտանիքն ամենագեղեցիկ միջավայրն է, որը միավորում են սիրող սրտերը։ Սերը չի ճանաչում տարիք, ազգություն։ Այն միավորում է սրտերը հարատև երջանիկ լինելու համար։
Հայաստանում ապրում է հայ-հնդկական մի գեղեցիկ ընտանիք, որի մասին էլ կպատմենք այս նյութում։ Անին և Պանկաջը ծանոթացել են հիվանդանոցում հերթապահությունների ժամանակ։ Նրանք աշխատել են տարբեր բաժիններում։ Անին նշում է նաև, որ հասարակությանը մի փոքր տարօրինակ է թվում իրենց ամուսնությունը, բայց փաստում է, որի ինքն ամուսնուն ընտրել է ոպես մարդ և ամեն օր համոզվում է իր ճիշտ ընտության մեջ։
Ամուսինները խոսելով կենցաղային դրվագներից՝ պատմում է, որ Անին շատ համեղ է պատրաստում․ պատրաստում է հայկական ձևով հնդկական համեմունքներով։
Անին էլ փաստում է, որ տեսել է, թե ինչպես է պատրաստում ամուսնու մայրը և իր մոտ էլ արդեն ստացվում է։ «Իմ ամուսինն իմ տունն է, որտեղ ինքը, այնտեղ էլ ես»,- ասում է Անին։ Մանրամասները դիտեք տեսանյութում։