«Իմ ամենա, 6 դժվար ու կիսատ ամիսներ…»․ Հայկոյի մասին այս գրառումն անհնար է առանց արցունքների կարդալ

Սիրված երգիչ Հայկոյի մասին հիշողությունները շարունակում են մնալ նրա հարազատների, ընկերների մտքերում, սրտերում։

Հայկոյի անժամանակ մահվան հետ չեն կարողանում հաշտվել նաև երկրպագուները։ Հայկոյի մասին մեծ վշտով ու ափսոսանքով է խոսում նրա սանիկը, ով հաճախ է կնքահոր մասին պատմում և արխիվային կադրեր ներկայացնում։ Երեկ՝ մարտի քսանիննին, ուղիղ կես տարի է, ինչ Հայկոն՝ տաղանդավոր կոմպոզիտորը, այլևս մեզ հետ չէ։

Հայկոն Գագա Ամատունու դստեր՝ Մարիա Ամատունու կնքահայրն է։ Մարիան չի կարողանում հաշտվել կնքահոր մահվան հետ։ Նա հանրայնացված արխիվային կադրերին կից գրել է իր ապրումների մասին։

Նշել, որ Հայկոյի մահվանից հետո այս վեց ամիսները կիսատ էին և լեցուն անվերջանալի ցավով ու կարոտով։ Կարոտ, որը Մարիան անվանում է սարսափելի։ Աղջիկը մեծ ցավով է հայտնում, որ որքան էլ սպասի, միևնույնն է ոչնչ չի փոխվի և միայն հիշողություններն են, որ մնացին։

«Իմ ամենա… Շնորհակալ եմ, որ թողնում ես, որ զգամ կողքիս ես», — գրառումն ավարտել է Մարիա Ամատունին։ Ամբողջական գրառման լուսանկարը կգտնեք նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!