«Իմ ամենաթանկ,իմ հոգու ամենամտերիմ մարդ․․․Սիրում եմ քեզ»․ հուզումնառատ տեսանյութ Քրիստինա Եղոյանից

Մայրության տոնի առիթով հայտնի դեմքերը հանդես եկան շնորհավորական ուղերծներով և բարեմաղթանքներով։

Շատերն էլ, հետևելով տոնի խորհրդին, հանրայնացրեցին լուսանկարներ, որտեղ մայրիկների հետ էին։ Քրիստինա Եղոյան ներկայացրել էր տեսանյութ, որտեղ ջերմագին գրկախառնվում է մայրիկի հետ և պարում նրա հետ։ Տեսանյութը երգչուհու հարսանյաց հանդեսից է։

Պսակադրությունից օրեր անց Քրիստինան տեսանյութ էր հանրայնացրել, որտեղ հարսանիքից հատվածներ էին և երգչուհին պատմում էր, թե որքան հուզմունք կա հոգում․ թողնում է հայրական տունը, սակայն միևնույն ժամանակ անսահման երջանիկ է, որ կազմում է իր ընտանիքը հիմնված սիրո վրա։ Մայրիկի հետ հանրայնացված տեսանյութում նկատելի է հենց այդ հոգու հուզմունքը։

Քրիստինա Եղոյանը հուզումնառատ տեսանյութին գրառում էր կցել, որտեղ մասնավորապես գրված է․ «Իմ մամա,իմ լույս,իմ ամենաթանկ,իմ հոգու ամենամտերիմ մարդ շնորհավորում եմ քեզ մայրության ու գեղեցկության տոնի առիթով, շնորհակալ եմ ինձ սիրելու և ճիշտ մարդկային արժեքներով դաստեարակելու համար:


Սիրում եմ քեզ… Սիրելիներս ձեզ նույնպես շնորհավորում եմ իմ սիրու՜ն հետևորդներ,եղեք երջանիկ,կանացի, ինքնաբավ»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!