Աննա Դովլաթյանը շարունակում է հետաքրքիր մնալ հանրության համար։ Երգչուհին մեծ լսարան ունի համացանցում, որտեղ կիսվում է իր առօրյայով, սիրած զբաղմունքով և բազմաթիվ հետաքրքրական դրվագներով։
Վերջերս սիրված երգչուհին հայտարարեց, որ նոր զբաղվածություն ունի։ Այն դիզայներական գործունեություն է։ Վերջին տարիներին Աննան հաճախ է հետևորդներին ցույց տալիս իր յուրօրինակ ոճով պատրաստված այս կամ այն փաթեթավորում, կահավորում և այլն։
Իսկ այժմ նա զբաղվում է նաև միջոցառումների ձևավորմամբ և նշել է, որ անսահման սիրում է ծաղիկների հետ աշխատել և այդ ընթացքում հանգստանում է։
Հավելել է, որ ժամերն է հաշվում, թե երբ պետք է գնա աշխատանքի։ Նա անչափ սիրում է իր նոր աշխատանքը։ Չնայած այս ամենին՝ Աննայի հետևորդները մեկնաբանություններում նշում են, որ շատ կցանկանան սիրելի երգչուհուց նոր երգ լսել։
Աննա Դովլաթյանը հանրայնացրել է նոր լուսանկար, որտեղ ինքը պապիկի հետ է։ Լուսանկարին կցել է․ «Իմ ամենաբարի պապիկ, դու հեքիաթից ես, սիրում եմ անսահման»։