«Իհարկե, այն ամենից հետո, ինչ մենք տարանք, շատ դժվшր է, բայց կփորձենք նորից ապրել ու խաղալ…»

Արդեն մի քանի օր է, ինչ եթեր է գնում Ելենա Արշակյանի ռեժիսորությամբ նկարահանված սերիալը, որի մեջ իրենց մասնակցությունն են բերել Ա․ Մարությանն ու իր տիկինը։

Դերասանական զույգի վերադարձը դժվարին ու ծանրո ողբերգությունից հետո հանրության կողմից մեծ սիրով ու ջերմությամբ է ընդունվել։

Հեռուստասերիալի թեմատիկան բավականին արդիական է ու զգայուն, ուստի այն միանգամից հետաքրքրության մեծ ալիք է բարձրացրել լայն շրջանակների մոտ։

Նրանց դերակատարումները, անկասկած, սպասված են։ Դերասանները նշում են, որ իրենց համար բավականին ծանր է վերստին նկարահանումների հրապարակ վերադառնալը, բայց դա է անխուսափելի ելքը իրավիճակից։

Ա․ Մարությանի դերակատարումը բավականին հուզական բնույթի է․ նա շատ դրամատիկ ու բարդ կերպարի է մարմնավորում։

Արմենի կինը՝ Ալլան, այս ընթացքում դեռևս մի կադրում է հասցրել հանդես գալ, սակայն խոստովանում է, որ մեծապես տպավորվել է նկարահանման հրապարակում տիրող ջերմ մթնոլորտից, սերիալի ստեղծագործական անձնակազմի փոխադարձ վերաբերմունքից։

Понравилась статья? Поделиться с друзьями: