Ի՞նչ տեսք ունեն անցյալի 3 ամենագեղեցիկ կանանց տները

Էլիզաբեթ Թեյլորը, Մերլին Մոնրոն և Գրեյս Քելին իրենց տուն են հրավիրում։

Ահա և Լոս Անջելեսում Էլիզաբեթ Թեյլորի տունը։

Հոլիվուդյան դերասանուհու առանձնատունը Բել Աիր էլիտար թաղամասում է։ 650 ք/մ տարածքով տունը կառուցվել է 1960-ին։ Այն ունի 5 ննջասենյակ, մի քանի լոգասենյակ, հյուրասենյակ ճաշասրահ և աշխատասենյակ։ 2011-ին դերասանուհու մահից հետո այն վաճառվել է 8․6 մլն դոլարով։

Մերլին Մոնրոյի տունը՝ Լոս Անջելեսում։

Դերասանուհու տունն ունի երկու հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ և խաղասրահ, իսկ բակում կան լողավազան և մարգագետին։ Մի քանի տարի առաջ այն վաճառվեց 7․25 մլն բաքսով։ Իսկ աստղն այն գնել է շուրջ 67-90 հազար դոլարով։

Գրեյս Քելիի տունը՝ Ֆիլադելֆիայում։

Մինչև «Օսկար ստանալը» և Մոնակոյի կոսմուհի դառնալը դերասանուհին իր ընտանիքի հետ բնակվել է Ֆիլադելֆիայում, փոքրիկ երկհարկանի առանձնատանը։ 6 սենյականոց տունը կառուցել է Գրեյսի հայրը։

Տունը մինչ օրս պատկանում է Գրեյս Քելիի ընտանիքին։ 2016-ին նրա որդին՝ Ալբերտ II-ը, 1 մլն դոլարով գնել է տունը, որտեղ անցել է մոր մանկությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!