ՀՀ անդամ Վահագն Մարտիրոսյանը, ՔՈ անդամ Արտակ Կիրակոսյանը և ռազմաքաղաքական փորձագետ Արմինե Մարգարյանը Նվեր Մնացականյանի մոտ քննարկել են կռվի քառասուներրորդ օրը։
Ա․ Մարգարյանը նշում է, որ գիտակցում է հանրությունը արդեն, որ սա կարճաժամկետ չի ու արդեն հարմարվել է դրան։ Քանզի ի սկզբանե սպասվում էր արագ ավարտի ու էմոցիոնալ առումով դժվար էր։ Վահագն Մարտիրոսյանը նշում է, որ ամեն կռիվ վերջ է ունենում, իսկ այս կռիվը արդեն ցույց է տալիս, որ հարձակվող կողմը ռեսուրսների մեծ մասը սպառել է ու փոխել է ձևը կռվի։
Հետոն կապված կլինի, թե բարեկամները Ադրբեջանի ինչքան կշարունակեն ֆինանսավորեն դա։ Համենայն դեպս նոր ռեսուրսներ իրենք դեռ չեն ստացել և դրա համար անցել են լոկալ կռվի։
Արտակ Կիրակոսյանը նշում է, որ Ալիևի մոտ նկատվում է, որ դիվանագիտության մեջ էլ սկսել է խոսել թուրքական ձևով։ Իր դիվանագիտական մոտեցումները փոխվել են։