Շատերվ վստահ են, որ համացնացը ստեղծվել է մարդկանց ժամանակը խլելու և նրանց կախվածության հանգեցնելու նպատակով։ Թույլ տվեք չհամաձայնել։ Դրանից խելամիտ օգտվելու պարագայում մենք միայն կշահենք։
Իհարկե, համացանցում օգտատերերի բոլոր քայլերը պահպանվում են։ Եվ ամենևին էական չէ, որ հաճախակի մաքրում եք բրաուզերի պատմությունը։
Հետաքննություններին բյուրոյի նախկին աշխատակիցներ Ջեք Շաֆերը և Մարվին Քարլինսը՝ համատեղ հրապարակած գրքում մանրամասն բացատրել են, թե համացանցով տարվածության հետևանքով ինչերի հետ կարելի է բախվել։
Այսպես, եթե անգամ դուք բրաուզերից ջնջում եք կատարած քայլերը, դրանք կարելի է վերականգնել։
Նամակները անգամ ջնջելուց հետո պահպանվում են սերվերներում։ Անգամ ամիսներ հետո ցանկության պարագայում դրանք հնարավոր է վերականգնել։
Մի՛ վստահեք սմարթֆոններին՝ դրանցում նշանակալից նյութեր կամ լուսանկարներ պահելով։ Չէ՞ որ այն կարող են կոտրել։
Զգուշացե՛ք նամակների կցորդները։ Դրանք կարող են վիրուս պարունակել։
Մի՛ մոռացեք, որ համացանցում հրապարակած Ձեր նյութերը հասանելի է յուրաքանչյուրին։
Եվ վերջապես, Ձեր ժամանակը անցկացրեք իրական կյանքով՝ վիրտուալին նախապատվություն տալու փոխարեն։ Վիրտուալ կյանքով ապրելը գովելի չէ։