Աշնանային արձակուրդն երկարացվում է հայտնի պատճառով։ Վիրուսային աճը ու ոչ միայն քովիդային այլ նաև սեզոնային, իսկական քաոս է ստեղծում բժշկական ոլորտի համար։
Եթե նույնիսկ չլինեին վիրավոր զինվորները, սա արդեն կոլափսային ու քաոսային վիճակ էր լինելու, իսկ հիմա կրկնակի վատ է ամենը։ Արդեն իսկ հերթերը հասարակ շնչառական դիմակի համար անասելի չափերի են դարձել։ Պոլիկնինիկաներում նստում են հերթի հիվանդները, սպասում, որ գոնե 15րոպեով շնչեն այդ թթվածինը։
Քաոսային իրադրությունը իհարկե հրահրում են շփումները, քանզի երեխաները դպրոցում շփվում են ու տարածում են վիրուսը արագորեն։ Հենց դրանով պայամանավորված էլ երկու շաբաթ էլ կձգվեն արձակուրդները ու կտեղափոխվեն հունիսին լրացնելու դասապրոցեսները։
Սա միայն չի վերաբերի ավարտական դասարանի երեխաներին, քանզի իրենք պետք է հունիսի չորսին ավարտեն, որպեսզի հասցնեն բուհական քննությունները հանձնել։ Այս տարին իհարկե բոլոր ոլորտների համար է բարդ ու առաջացնում է բազում խոչընդոտներ։