Ի՞նչ շենքեր ու շինություններ են տուժել, փլուզվել գիշերվա երկրաշարժի հետևանքով․ մանրամասներ, լուսանկարներ

Ուշ գիշերին գրանցված բավականին ուժգին երկրաշարժյան ցնցումները, որոնց ուշգնությունը մարզային բնակավայրերում մոտ 4-5 բալ է կազմել, որոշ վայրերում խոճապ, իսկ մի քանի բնակավայրերում նույնիսկ փլուզումներ է առաջ բերել։

Շիրակի գործող մարզպետը երկրաշարժից հետո գրել է, որ իրենց մարզում փլուզումների դեպքեր չեն գրանցվել։ Նա հայտնել է նաև, որ ցնցումները հատկապես ուժգին են եղել մարզկենտրոնում և Աշոցքում։

Այնուամենայնիվ, Գյումրու լրատվամիջոցները հայտնեցին այն մասին, որ Գյումրու որոշ հատվածներում եղել են էլեկտրաէներգիայի անջատումներ, մարդկանց շրջանում որոշակի խուճապ, շատերը դուրս են եկել փողոց ու տևական ժամանակ մնացել են այնտեղ՝ չնայած ցրտին ու մթին։

Շինությունների փլուզումներ են գրանցվել Ալավերդի քաղաքում։ Հանրայնացվել են կադրեր, որոնցում երևում են փլուզված պատեր, գետնին ընկած քարակտորներ։

Ընդ որում, Շիրակի մարզում եև նկատվել են քարաթափման որոշ դեպքեր, հատկապես շատ է Անտառավան 26 շենքի քարաթափումը։

Շատերը Շտապ օգնությանն են դիմել, քանի որ վախեցել և սթրեսային վիճակի մեջ են ընկել։

Понравилась статья? Поделиться с друзьями: